Մեր Մասին

Մենք կերտում ենք հիշողություններ

«Վանա Ստուդիոն» հիմնադրվել 2003թ.-ին Վահե և Նարեկ Հարությունյանների կողմից, ովքեր իրենց առաջ նպատակ էին դրել դառնալ ոլորտի առաջատարներից՝ մտցնելով նորություններ ֆոտո և վիդեո նկարահանումների ոլորտում: Տարիների ընթացքում հաղթահարելով ի հայտ եկած խնդիրներն՝ այսօր հպարտորեն կարող ենք նշել, որ կայացել ենք ոլորտում:

Զարգացման ճանապարհին, երբ ի սկզբանե 2 հոգուց բաղկացաղ թիմը համալրվեց ևս մեկ տասնյակից ավել բանիմաց մասնագետներով (օպերատոր, լուսանկարիչ, հատուկ էֆեկտների մասնագետ, սցենարիստ, մոնտաժող, հանդիսավար, դիզայներ և այլոք), առաջ եկավ գործունեությունն ընդլայնելու գաղափարը: Ժամանակն էր հանդես գալ ավելի ամբողջական առաջարկով՝ շուկայում առկա բացերը լրացնելու համար: Ուստի որոշում կայացվեց շարունակել գործունեության անընդհատ զարգացման գործընթացը: Ընդլայնելով գործունեության ոլորտը «Վանա Ստուդիոն» այժմ իր հաճախորդներին է ներկայանում ծառայությունների նոր փաթեթով, որը ներառում է՝ միջոցառումների կազմակերպում, սպասարկում, ձևավորում, նկարահանում, վարձույթ և այլն: 2015թ.-ից «Վանա Ստուդիոն» տեղափոխվեց իր սեփական լայնարձակ գրասենյակ, որտեղ Ձեզ կցուցաբերվի մասնագիտական մոտեցում և կառաջարկվի ճիշտ լուծումներ Ձեր օրն անմոռանալի դարձնելու համար: